Լրահոս

17.06.2015 15:15


Մամիկոնյաց փողոցում բախվել են «Ֆոլկսվագեն»–ը և Արաբկիրի սանիտարական մաքրման ծառայության «ԿամԱԶ»–ը

Մամիկոնյաց փողոցում բախվել են «Ֆոլկսվագեն»–ը և Արաբկիրի սանիտարական մաքրման ծառայության «ԿամԱԶ»–ը

Հունիսի 17-ին՝ ժամը 09.33-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մամիկոնյաց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի (վարոր՝ Ս. Ս. ծնվ. 1991թ.) և Արաբկիրի սանիտարական մաքրման ծառայության «ԿամԱԶ» մակնիշի (վարորդ՝ Գ. Ա., ծնվ. 1985թ.) ավտոմեքենաները. հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կանխել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը