Լրահոս

17.06.2015 20:45


Վրաերթի է ենթարկել նախկին ընկերը

Վրաերթի է ենթարկել նախկին ընկերը

Հունիսի 16-ին, ժամը 22.50-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նախկին ընկերը` Միքայել Կ.-ն, փորձել է իրեն վրաերթի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Ավանի Խուդյակով փողոցի սուպերմարկետի դիմաց Միքայել Կ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է իրեն և կրծքավանդակի շրջանում պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միքայել Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը