Լրահոս

18.06.2015 08:47


«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ բախվել են «Մերսեդես»–ը, «Աուդի»–ն և «Օպել»–ը

«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ բախվել են «Մերսեդես»–ը, «Աուդի»–ն և «Օպել»–ը

Հունիսի 18-ին՝ ժամը 00.27-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակաքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11ՕՕ888 պետհամարանիշի, «Աուդի» մակնիշի 34AL019 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 34OM153 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները: Տուժածներ Ս. Ա.-ն և Ա. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը