Լրահոս

18.06.2015 09:52


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 17-ին՝ ժամը 18.35-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 50 շենքի 6-րդ բնակարանի դռան մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 17-ին՝ ժամը 12.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա Սեբաստիա 8-րդ փողոցի թիվ 60 տան բակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակ սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը