Լրահոս

18.06.2015 10:56


Քաշաթաղի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բնակիչները պայքարում են հրդեհների դեմ (լուսանկարներ)

Քաշաթաղի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բնակիչները պայքարում են հրդեհների դեմ (լուսանկարներ)

Նախօրեին Քաշաթաղի շրջանի հարավարևելյան հատվածում կրկին հրդեհ էր բռնկվել, որը տարածվում էր մի քանի կիլոմետր:

Ինչպես «Արցախպրես»-ին դեպքի վայրից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, կրակի բարձրությունը հասնում էր մի քանի մետրի:

Մոտ 7-8 ժամ տևած պայքարից հետո հաջողվել է մարել հրդեհը: Զոհրաբ Ըռքոյանի հաղորդմամբ՝ այս անգամ, բարեբախտաբար, հրդեհը ցանքատարածություններին վնաս չի հասցրել, քանի որ կրակը բռնկվել էր հնձած տարածքներում:

Նշենք, որ նախորդ օրերին շրջանի Թովմասարի տարածքում բռնկված հրդեհների պատճառով ամբողջությամբ այրվել է մոտ 25 հա ցանքատարած։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը