Լրահոս

19.06.2015 21:20


Մեկը հետախուզվում էր ինը, մյուսը՝ տասը տարի. երկուսն էլ՝ դասալքության մեղադրանքով

Մեկը հետախուզվում էր ինը, մյուսը՝ տասը տարի. երկուսն էլ՝ դասալքության մեղադրանքով

Հունիսի 18-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Կարեն Մ.-ն, ով 2006 թ. հունվարի 1-ից ԼՂՀ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***
Հունիսի 17-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Մխիթար Ե.-ն, ով 2000 թ. մարտի 26-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը