Լրահոս

01.12.2010 13:13


Սոցիոլոգ. «Ընդդիմադիր զանգվածը միշտ չէ, որ քվեարկում է ընդդիմությանը»

Սոցիոլոգ. «Ընդդիմադիր զանգվածը միշտ չէ, որ քվեարկում է ընդդիմությանը»

Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանում սոցիոլոգիա գիտության զարգացածության մակարդակը՝ ասել է, թե գիտությունը Հայաստանում կայացած է, քանի որ կրթության համակարգը նպաստում է դրան։

-Մարդիկ թեզեր են պաշտպանում, սոցիոլոգիա գիտությունը ինստիտուցիոնալացված է, և դա փաստ է,-նշել  է նա։

Այն հարցին, թե ինչո՞ւ հարցումները չեն արտացոլում հասարակական տրամադրությունները, Լյուդմիլա Հարությունյանն ասել է, թե անհատը չի կարող ասել, որ հարցումները չեն արտացոլում հասարակական տրամադրությունները։

-Իսկ  ո՞վ կարող է ասել, որ դրանք չեն արտացոլում հասարակության տրամադրությունները։ Հասարակ անհատը չի կարող գնահատել՝ արտացոլո՞ւմ է այն, թե՞ ոչ։ Ամեն մի հետազոտող իր հոդվածից հետո գրում է մի բաժին՝ ներկայացուցչական բաժին, թե ինչպես են հավաքված տվյալները, և շատ բան դրանից է կախված։ Սոցիոլոգիայի սխալվելու չափն աննշան է՝ +/-3 %, որը հետագա հաշվարկների ընթացքում էլի չեզոքացվում է։ Այդ պատճառով անհատի համար դժվար է նայել հասարակությանն ու ասել, թե հարցումը արտացոլում կամ չի արտացոլում հասարակական տրամադրությունները,-ընդգծել է սոցիոլոգը։

Անդրադառնալով «Պոպուլուսի» հրապարակած վերջին հարցումներին՝ Լյուդմիլա Հարությունյանն ասել է, թե այն շատ  հստակ ցույց է տալիս հասարակության միտումները։

-Բավական վտանգավոր և հետաքրքիր նյութ կա։ Եթե ուշադիր նայեք, կհասկանաք, որ ընդդիմադիր հատվածը հիմա  քվեարկում է ո՛չ ընդդիմության համար։ Ամեն ընտրությունից առաջ Հայաստանում հայտնվում են կեղծ ընդդիմություններ և հավաքում են բողոքող զանգվածի ձայները. սա է այսօր ամենավտանգավորը Հայաստանի համար,-ասել է նա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը