Լրահոս

19.06.2015 15:41


Ուժեղ քամուց վնասվել է տան տանիքը

Ուժեղ քամուց վնասվել է տան տանիքը

Հունիսի 19-ին, ժամը 12.35-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ ս. թ. հունիսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արցախի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ. Գ.-ին պատկանող տան տանիքը (3x12) ուժեղ քամուց պոկվել է և ընկել մոտ 15 մ հեռու:

Դեպքի մասին տեղեկացվել է Փարաքարի գյուղապետը, ով տեղեկացրեց, որ տանիքի վերանորոգման համար կտրամադրվի համապատասխան շինանյութ:

Այս խորագրի վերջին նյութերը