Լրահոս

19.06.2015 16:39


Գիշերը «Ֆորդ Տրանզիտ»-ից գողացած ապրանքները թաքցրել էր Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում

Գիշերը «Ֆորդ Տրանզիտ»-ից գողացած ապրանքները թաքցրել էր Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում

Հունիսի 18: Սյունիքի մարզ: Կապան:
Առավոտյան ոստիկանության բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ ոմն Կամո Մ. Ստեփանյան փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից տնտեսական ապրանքներ է գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Կամոն 1966 թ. ծնված Կամո Օ.-ն է, ով ժամը 19.00-ին բերման ենթարկվեց բաժին և խոստովանեց, որ գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ից գողացել է տարբեր տեսակի տնտեսական ապրանքներ և դրանք թաքցրել Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում:
Գողոնը հայտնաբերվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը