Լրահոս

20.06.2015 12:52


Ադրբեջանի բանակում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը

Ադրբեջանի բանակում գրանցվել է հերթական ոչ մարտական կորուստը

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական կորուստը ոչ մարտական պայմաններում։ Այս մասին գրում է «razm.info»–ն։ Հունիսի լույս 19-ի գիշերն Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ստացած հրազենային վիրավորումից մահացել է Բեյլագանից զորակոչված ժամկետային զինծառայող Էլիսման Աբբասլըն (Əlisman Abbaslı)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» ընդդիմադիր թերթի կայքը։

Հրապարակման մեջ նշվում է, որ մահացած զինծառայողի հարազատներին հայտնել են, թե Աբբասլըն գողանալով զինանոցի բանալին՝ զենք է վերցրել այնտեղից և ինքնասպան եղել՝ կրակելով իրեն կոկորդի շրջանում։ Նշվում է նաև, որ զինծառայողի զորացրմանը մնացել էին հաշված օրեր։

Զինծառայողի հարազատները, սակայն, ինքնասպանության վարկածին չեն հավատում՝ պնդելով, որ նա սպանվել է ուրիշի կողմից։

Մանրամասները՝ «razm.info»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը