Լրահոս

21.06.2015 08:56


«ԳԱԶել»–ի մեջ օձ է հայտնաբերվել

«ԳԱԶել»–ի մեջ օձ է հայտնաբերվել

Հունիսի 20-ին, ժամը 18.50-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի այգիներում` Ջրաբերի ավազի հանքի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 34MR777 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածից բռնել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հունիսի 20-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 20-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. որն բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը