Լրահոս

21.06.2015 15:52


Ավտոտնակում այրվել է ավտոմեքենա

Ավտոտնակում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 21-ին, ժամը 02.47-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում` ավտոտնակում (քարե), այրվում է «Վոլկսվագեն» մակնիշի 20LU970 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.25-ին, մարվել` 14.46-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը