Լրահոս

22.06.2015 11:15


Ջրվեժ թաղամասում «Մերսեդես»–ը կողաշրջվել է

Ջրվեժ թաղամասում «Մերսեդես»–ը կողաշրջվել է

Հունիսի 22-ին՝ ժամը 00.27-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Բագրևանդի փողոցի թիվ 21/19 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 07NN107 պ/հ (վարորդ՝ Ս. Մ., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ս.Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը