Լրահոս

22.06.2015 10:25


Երկրաշարժ Թուրքիայի տարածքում

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում

Սույն թվականի հունիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08.55-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին՝ 04.55-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 42.260 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա), օջախի 10 կմ խորությամբ և 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով՝ հունիսի 22-ին՝ 04:31-ին) երկրաշարժին նախորդել է 3.4 մագնիտուդով նախացնցում:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին էլ՝ տեղական ժամանակով ժամը 00.15-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 4 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:

Հունիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 16.36-ին, երկրաշարժին հաջորդել էր 2.8 մագնիտուդով ևս մեկ հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 3-4 բալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը