Լրահոս

22.06.2015 10:35


Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհվելու դեպք է տեղի ունեցել:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «report.az» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիսարեւմտյան Կախի-Շաքի ավտոճանապարհին «Նիվա» եւ «Մերսեդես» ավտոմեքենաների բախման հետեւանքով մեքենաների մեջ եղած բոլոր 5 ուղեւորները տեղում զոհվել են:

Կայքը հայտնում է, որ «Նիվա» ավտոմեքենայում են գտնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պայմանագրային զինծառայողներ, կրտսեր ենթասպաներ Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլուն, Նիֆթիեւ Աջդար Փաշա օղլուն եւ Շամիլլի Անար Իխտիյար օղլուն: Վթարը տեղի է ունեցել զինծառայողների ավտոմեքենայի՝ բարձր արագությամբ ընթանալու պատճառով:

Այսպիսով, 2015 թվականի հունիսի ընթացքում ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը կազմում է 8 զինծառայող:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը