Լրահոս

22.06.2015 17:00


Ոսկետափ գյուղում «Մերսեդես»–ը հարվածել է ծառին

Ոսկետափ գյուղում «Մերսեդես»–ը հարվածել է ծառին

Հունիսի 22-ին՝ ժամը 11.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 AO 238 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Կ.-ն (ծնվ.1978 թ.) տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը