Լրահոս

23.06.2015 10:47


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 22-ին՝ ժամը 20.12-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 22-ին՝ ժամը 18.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 14/2 հասցեում գտնվող գործարանի տարածքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 22-ին՝ ժամը 17.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 46 շենքի հետնամասում նկատվել է 2 օձ, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 22-ին՝ ժամը 15.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցի թիվ 73 հասցեում գտնվող ՆԳՆ-ի պահեստների տարածքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երկու շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տրածք:

***

Հունիսի 22-ին՝ ժամը 15.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 51/36 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն:

***

Հունիսի 22-ին՝ ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 34 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 13.03-ին, ահազանգ է ստացվելն, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան թաղամասի թիվ 41 տան մոտակայքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հունիսի 22-ին՝ ժամը 12.45-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 67 տան տանիքում օձ է նկատվել, որին անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը