Լրահոս

23.06.2015 11:40


«Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը պատրաստ է (տեսանյութ)

«Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը պատրաստ է (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը՝ «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ, պատրաստ է: Կայացավ երգի համացանցային պրեմիերան:

«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը կատարում են «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:

Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է, եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգն այսօր արդեն իրականություն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կսիրեն երգը. դա ամենարակարեւորն է»:

«The otherside» երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը