Լրահոս

24.06.2015 00:25


Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ

Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 28-ին հյուսիսային շրջաններում, 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`

Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.10C

Այս խորագրի վերջին նյութերը