Քաղաքական

23.06.2015 13:01


Առաքել Մովսիսյան. «Շոգ ա, ջուր են շփել» (տեսանյութ)

Առաքել Մովսիսյան. «Շոգ ա, ջուր են շփել» (տեսանյութ)

ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ջրցան մեքենաներով ցրելու պատճառը շոգն է։

–Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել,–այսօր լրագրողներին ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Նա նաև չի հավատում, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կարող էր հրահանգել բռնություն կիրառել լրագրողների նկատմամբ։

–Չեմ հավատում՝ Երանոսյան Լյովան տենց բան անի: Կարող ա մեկը իրան լավ չի պահել, հակաօրինական բան ա արել, իսկ դուք ամբողջը վերագրում եք ժողովրդին: Կարող ա մի հոգի սարքել ա, որ ինադու սաղին հանի։ Կարող ա իրանք սարքած լինեն իրար մեջ, ոստիկան չլինեն, պրովակացիա անեն,–ավելացրել է Ա.Մովսիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը