Լրահոս

23.06.2015 13:55


Պան Գի Մուն. «ԼՂ պատերազմը ավերիչ կլինի ոչ միայն 2 երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար»

Պան Գի Մուն. «ԼՂ պատերազմը ավերիչ կլինի ոչ միայն 2 երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել ԵԽԽՎ պատգամավորները։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում «Panorama.am»-ի թղթակիցը, Ադրբեջանցի պատգամավոր Սևինջ Ֆաթալիևան Պան Գի Մունին հարց է ուղղել՝ կապված «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավման, 1մլն փախստականների, Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի չկատարման վերաբերյալ»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն, ի պատասխան, ասաց, որ մտահոգված է գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներով, երբեմն՝ ճակատագրական ելքերով Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին.

«Ես նաև անհանգստացած եմ վտանգավոր հռետորաբանությամբ բոլոր կողմերից, որն առավել է սրում լարվածությունը երկրների միջև։ Ես կոչ եմ անում կողմերին՝ գտնել խաղաղ լուծումներ։ Ցանկացած ռազմական առճակատում կլինի ավերիչ ոչ միայն 2 երկրի համար, այլ ողջ տարածաշրջանի»։

Մանրամասները՝ «Panorama.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը