Լրահոս

23.06.2015 18:49


ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մտահոգված է հանրահավաքի ցրման փաստից

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մտահոգված է հանրահավաքի ցրման փաստից

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մտահոգված է քաղաքացիական խմբերի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի վերջին զարգացումների առնչությամբ՝ ՀՀ կառավարության Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշման հետ կապված: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ երեւանյան բյուրոյից:

«Խաղաղ հավաքների ազատության իրավունքը կենսական է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում՝ թույլ տալու քաղաքացիներին առանց խոչընդոտների արտահայտել իրենց տեսակետները հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ: Կարեւոր է ապահովել հավասարակշռությունը՝ հասարակական կարգի պահպանման ու հավաքների իրավունքի պատշաճ իրականացումը երաշխավորելու անհրաժեշտության միջեւ: Գրասենյակը ափսոսանք է հայտնում, որ այսօրվա միջոցառումների հետեւանքով քաղաքացիներ են տուժել, շատերը ձերբակալվել եւ վիրավորվել են, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ»,- նշել են ԵԱՀԿ բյուրոյից:

Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը