Լրահոս

24.06.2015 10:31


Պատանի երկրապահների ճամբարի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Պատանի երկրապահների ճամբարի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Հունիսի 23-ին՝ ժամը 23.40-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում` պատանի երկրապահների ճամբարի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ի մոտակայքում «Մազդա» մակնիշի 19OO199 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Շ.) դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել է ցեխակույտում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը