Լրահոս

24.06.2015 11:17


Հին իրերը դասավորելիս կինը գտել է հանգուցյալ ամուսնու պահած փամփուշտներն ու նռնակը

Հին իրերը դասավորելիս կինը գտել է հանգուցյալ ամուսնու պահած փամփուշտներն ու նռնակը

Ոստիկանությունից հայտնում են, որ Սպիտակի բաժին է զանգահարել 1973 թ. ծնված Կարինե Բ.-ն և հայտնել, որ իր տանը կից վագոն-տնակում, հին իրերը դասավորելիս գտել է հանգուցյալ ամուսնու պահած փամփուշտներն ու նռնակը, որոնք նա բերել էր Լեռնային Ղարաբաղից:
Մեկնած օպերատիվ խմբին Կարինե Բ.-ն ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:

Այս խորագրի վերջին նյութերը