Լրահոս

25.06.2015 14:35


Ավտոմեքենաներն արգելափակվել են հողակույտում, ճահճուտում և ջրանցքում

Ավտոմեքենաներն արգելափակվել են հողակույտում, ճահճուտում և ջրանցքում

Հունիսի 25-ին, ժամը 01.09-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կապս-Գտաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է հողակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 45 UL 721 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունիսի 25-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ճահճուտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Սևանա լճի ափամերձ հատվածից` «Լավանդա սիթի» հանգստյան գոտու մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Դոդջ 1500» մակնիշի 50 LU 700 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունիսի 24-ին, ժամը 15.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ԳԱԶ-51» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, աջակողմյան անիվներով հայտնվել ջրանցքում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-51» մակնիշի 27 ԼՏ 940 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը