Լրահոս

26.06.2015 08:00


Բաղրամյան պողոտայում բողոքի անժամկետ ցույցը շարունակվում է (ուղիղ միացում)

Բաղրամյան պողոտայում բողոքի անժամկետ ցույցը շարունակվում է (ուղիղ միացում)

Արդեն 5-րդ օրն է՝ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրականացվող անժամկետ բողոքի գործողությունը։ Այս գիշեր ևս ջրցան մեքենաներ գործի չեն դրվել, և առավոտը Բաղրամյան պողոտայում խաղաղ է բացվել։

Ցուցարարները «գործնագործ» էին խաղում, մաքրում և հեռացնում էին աղբը, քանի որ, ինչպես առավոտյան հայտնել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, «Սանիտեք» ընկերությունը հրաժարվել է մաքրել Բաղրամյան պողոտայի այդ հատվածի աղբը։

Նշենք նաև, որ այսօր նույնպես՝ ժամը 18:00–ին, Ազատության հրապարակում հավաք է տեղի ունենալու, որտեղից քաղաքացիները Երևանի կենտրոնական փողոցներով իրազեկման և անհնազանդության երթ անցկացնելով՝ միանալու են Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան երթի մասնակիցների թիվն այնքան շատ էր, որ գրեթե հասել էր մինչև Մաշտոցի պողոտա. ամբողջովին դադարեցվել էր երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը