Քաղաքական

01.12.2010 14:55


ԵՀԱԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների համատեղ հայտարարություն ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին

ԵՀԱԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների և  Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների համատեղ հայտարարություն ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին

Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները' ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնեցին, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել' ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ ենթատեքստում նրանք հղում արեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  Մոսկվայի 2008 թ. նոյեմբերի 2-ի եւ 2010 թ.  հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն եւ անվտանգություն կբերի, եւ կհանդիսանա միակ հնարավորությունը՝ նրանց միջեւ համաձայնության հասնելու համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ձգտելու  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ի լ'Ակվիլայի եւ  2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա: Միջնորդ երեք երկրները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որոնք կանգնած են անհրաժեշտ որոշումների կայացման առջեւ: Նրանք կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին նոր էներգիայով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, եւ հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ' աջակցելով ձեռնարկվող ջանքերին: Բանակցությունների ընթացքի մթնոլորտի բարելավման համար, նրանք կոչ արեցին հավելյալ քայլեր ձեռնարկել' ուղղված հրադադարի ամրապնդմանը եւ վստահության միջոցների իրականացմանը բոլոր բնագավառներում:

Այս խորագրի վերջին նյութերը