Լրահոս

01.07.2015 10:50


ՃՏՊ Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին

ՃՏՊ Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին

Հուլիսի 1-ին՝ ժամը 06.06-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Իո» մակնիշի 34 QN 012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվում է, մոտակայքում շրջված էլ. սյուն կա (հնարավոր է բարձրավոլտ հոսանքի լարման), որի լարերը պոկված են:

Մինչ հրշեջ-փջկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա.Ե.-ն, ծնվ. 1982թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ունի քերծվածքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.26-ին, մարվել՝ ժամը 06.36-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը