Լրահոս

02.07.2015 17:15


Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բայրոնի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բայրոնի փողոցում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար՝ 2015 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բայրոնի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Բայրոնի փողոցում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից Մարկ Գրիգորյան փողոցի ուղղությամբ: Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթևեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի:

ՀՀ ՃՈ

Այս խորագրի վերջին նյութերը