Լրահոս

01.12.2010 15:06


ՄԻԱՎ-ի կանխարգելումը չպետք է սահմանափակվի պահպանակ բաժանելով

ՄԻԱՎ-ի կանխարգելումը չպետք է սահմանափակվի պահպանակ բաժանելով

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի անցկացվում է որևէ կարգախոսի ներքո, որն արտացոլում է ընթացիկ պահի կենսական խնդիրները։ Նախորդ տարվա նման՝ այս տարվա համար ևս ընտրվել է «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» կարգախոսը՝ ընդգծելու համար ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդելու գործում կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Այսօր Երևանում կայացել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիս, որտեղ  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը մասնավորապես նշել է, որ մարդու իրավունքների խախտումները և խավային խտրականությունը ՄԻԱՎ համաճարակի տարածման բարենպաստ պայմաններ են ստեղծում.

-Մարդու իրավունքների խախտման և խավային խտրականության ամենակարևոր պատճառը լռությունն է։ Մենք այսօր այն իրավիճակում ենք, երբ կա համընդհանուր լռություն խնդրի վերաբերյալ։ Եվ ավելի կարևոր է լռությունը կոնկրետ խմբերի խնդիրների վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ այսօր շատ քիչ է խոսվում մեր հասարակության որոշ շրջանակների խնդիրների մասին, և ստեղծված արհեստական մեկուսացումը այդ մարդկանց զրկում է իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

-ՄԻԱՎ-ի կանխարգելումը չպետք է սահմանափակվի ընդամենը պահպանակ կամ տեղեկատվական նյութեր բաժանելով,-ասել է բանախոսը՝ հավելելով որ խնդրի լուծում կարող է դառնալ լռության խախտումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը