Լրահոս

06.07.2015 09:52


Բնակարաններից մեկում ջերմաչափ է կոտրվել. սնդիկի գնդիկները գլորվել են շրիշակի տակ

Բնակարաններից մեկում ջերմաչափ է կոտրվել. սնդիկի գնդիկները գլորվել են շրիշակի տակ

Հուլիսի 6-ին, ժամը 01.40-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկում ջերմաչափ է կոտրվել, որի սնդիկի գնդիկները գլորվել են շրիշակի տակ, ինչն անհնարին է ինքնուրույն դուրս բերել (բնակարանում նորածին երեխա կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները հավաքել են սնդիկի գնդիկները և կալիումի պերմանգանատի լուծույթով մշակել հատակը:

Այս խորագրի վերջին նյութերը