Քաղաքական

06.07.2015 13:43


Բաղրամյան պողոտայից ցուցարարներին բերման ենթարկեցին (տեսանյութ, լրացված)

Բաղրամյան պողոտայից ցուցարարներին բերման ենթարկեցին (տեսանյութ, լրացված)

Ինչպես հայտնել էինք, այսօր կեսօրից սկսած՝ ոստիկաններն ապամոնտաժեցին Բաղրամյան պողոտայում բարիկադների վերածված աղբամանները։ Ցուցարարները հրաժարվում էին դադարեցնել իրենց բողոքի գործողությունը և նստել էին փողոցի մեջտեղում։

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում էին, որ պողոտայի երթևեկությունը վերականգնելու ընթացքում ցուցարարներից և որևէ մեկի հանդեպ հատուկ միջոցներ չեն կիրառվի։

Որոշ ժամանակ անց ոստիկանները ցուցարարների ոտքերից և ձեռքերից քաշելով՝ նստեցրեցին ոստիկանական մեքենաներ և բերման ենթարկեցին։

Վ. Օսիպյանը հայտարարեց, որ նրանք սահմանված ժամկետներում ազատ կարձակվեն, և որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվի։

Ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր ստորաբաժանումներ է տարվել 46 մարդ, որից 6–ն՝ անչափահաս։ Վերջիններն արդեն ազատ են արձակվել։

***

Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը