Լրահոս

07.07.2015 18:06


Ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ՝ Երևանի Նանսենի փողոցում

Ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ՝ Երևանի Նանսենի փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նանսենի փողոցի թիվ 16 հասցեի աղբամանի մոտ փամփուշտներ և փամփշտակալ է թողնում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և ինքնաձիգի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը