Լրահոս

08.07.2015 21:46


Սահմանապահ ուղեկալի մալուխը գողացողին հայտնաբերել են

Սահմանապահ ուղեկալի մալուխը գողացողին հայտնաբերել են

Հուլիսի 6-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գողացել են սահմանապահ ուղեկալից դուրս եկող 150 մետր երկարությամբ կապի մալուխը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1936 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը