Լրահոս

08.07.2015 15:20


Սևանի հանրային լողափում հեծանիվ–նավակ է շրջվել

Սևանի հանրային լողափում հեծանիվ–նավակ է շրջվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 13.39-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ–նավակ:

Ջրափրկարարները ափ են տեղափոխել Ա.Բ.-ին (ծնվ. 1987թ.). բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:

Այս խորագրի վերջին նյութերը