Լրահոս

10.07.2015 20:51


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 9-ից 10-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 9-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 5, խուլիգանության` 2, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափման և մաքսանենգության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը