Լրահոս

10.07.2015 14:41


Կանխվել է քրեակատարողական հիմնարկ աննախադեպ քանակի թմրամիջոցի ներկրման փորձը (լուսանկար)

Կանխվել է քրեակատարողական հիմնարկ աննախադեպ քանակի թմրամիջոցի ներկրման փորձը (լուսանկար)

Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ:

Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը