Լրահոս

10.07.2015 15:01


Հարձակվել են ու հափշտակել «Վիվառո»-ում շահած 38 000 դոլարը

Հարձակվել են ու հափշտակել «Վիվառո»-ում շահած 38 000 դոլարը
Երեկ կեսօրին Երևան քաղաքի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել մի տղամարդու ու նրանից հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են 38.000 ԱՄՆ դոլար, «Մակբուք» համակարգիչ և «Այֆոն 4» բջջային հեռախոս:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ տուժողն այդ գումարը շահել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ կատարելով:
Օրեր առաջ նա շուրջ 10 000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույք է կատարել ու գրեթե եռակի շահույթ ստացել: Իսկ երեկ վերցնելով շահած գումարը՝ Պուշկին փողոցում գործող տարադրամի փոխանակման կետում փոխարկել է ԱՄՆ դոլարի և տեղավորելով գումարը համակարգչի պայուսակի մեջ՝ ոտքով շարունակել ճանապարհը: Հենց այդ ժամանակ էլ նրա վրա հարձակվել են, ուժեղ հարվածներով գցել գետնին, ապա շարունակել ոտքերով հարվածել:
Հանցագործներին մեքենան սպասել է հենց այդ փողոցում, ովքեր, վերցնելով գումարը, դիմել են փախուստի։
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը