Աշխարհ

11.07.2015 01:52


Զիմբաբվեի հյուրանոցներում թաքնված տեսախցիկները նկարահանում են այցելուների ինտիմ գործողությունները

Զիմբաբվեի հյուրանոցներում թաքնված տեսախցիկները նկարահանում են այցելուների ինտիմ գործողությունները

Զիմբաբվեի Բուլավայո քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի նախկին աշխատակիցը լրագրողներին խոստովանել է, որ հյուրանոցի համարներում թաքնված տեսախցիկներ են եղել, և հաստատության աշխատակիցները նայել են՝ ինչպես են այցելուները կենակցում իրար հետ։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «My Zimbabwe»–ին հղումով։

Անհայտ մնալ ցանկացող տղամարդու խոսքերով՝ հյուրանոցի տերերի նիգերիացի գործընկերները մեծ գումարներ են վճարել պոռնոգրաֆիկ տեսանյութերի համար։ Նիգերիացի ձեռնարկատերերը ոչինչ չկասկածող այցելուների ինտիմ կյանքի մեկշաբաթյա «վիդեոհաշվետվության» համար հազար դոլար են վճարել։

Նախկին աշխատակիցը պատմել է, որ այցելուների մեծ մասն ընդամենը մեկ գիշեր է անցկացնում հյուրանոցում՝ մարմնավաճառների կամ տեղական սրճարաններում ծանոթացած աղջիկների հետ։ Այդ հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 5–15 դոլար է։

Տեսախցիկը հայտնաբերելու համար տղամարդն այցելուներին խորհուրդ է տվել ծածկել վարագույրները, անջատել լույսը, միացնել բջջայինի տեսախցիկը և սկսել նկարահանել՝ շրջելով սենյակում. եթե մի պահ կարմիր հետք նկատվի, նշանակում է՝ համարում թաքնված տեսախցիկ է տեղադրված։

Պարբերականը Բուլավայոյի հյուրանոցի սեփականատերերի մեկնաբանությունները չի բերել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը