Լրահոս

12.07.2015 13:17


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 10-11-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Գայի փողոցի թիվ 1 հասցեւմ` 300 քմ խոտածածկույթ, Արզումանյան փողոցի թիվ 16/3 շենքի մոտակայքում` 100 քմ, Նորքի 5-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում` 600 քմ, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցում՝ է 500 քմ բուսածածկույթ, Զ.Սարկավագի փողոցի թիվ 123/3 շենքի մոտակայքում` 500 քմ բուսածածկույթ, Սարի Թաղի 20-րդ փողոցում՝ 500 ք.մ խոտածածկույթ և մոտ 1 խմ փայտ, Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում` 1000 քմ:Գլինկայի փողոցի թիվ 21 շենքի մոտա¬կայքում` 3000 քմ, Հ. Ներսիսյան փողոցում գտնվող թիվ 7 հասցեի մոտակայքում` 100 քմ բուսածածկույթ, Եղվարդի խճուղում գտնվող 10x10 հրաձգարանի տարածքում` 300 քմ բուսածածկույթ, Դուրյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում` 1000 քմ, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի վերջնամասում` 500 քմ խոտածածկույթ և 4 նորատունկ բարդի, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 6000 քմ խոտածածկույթ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին հարակից` 2000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապահի 12-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 3 հա հնձած ցորենի արտ, Աշտարակ քաղաքի վերջնամասում` 2000 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «ԷյԷլԹի» ՍՊԸ-ի մոտակայքում` 200 քմ, Բալա¬հովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1 հա, Առինջ գյուղում՝ «Նյու» մաքսատան մոտակայքում` 300 քմ, Պտղնի գյուղի ամառանոցների 19-րդ փողոցում՝ 7000 քմ, Գետամեջ գյուղի 19-րդ փողոցի մոտակայքում` 700 քմ, «Արզնի» առողջարանի մոտակայքում` 3000 քմ բուսածածկութ և 5 ծառ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մայիսի 28 փողոցի երկայնքով` 100 քմ, Կիրանց գյուղում` 1 հա հնձած և 3500 քմ չհնձած գարու արտ, Այգեձոր գյուղում` 1200 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թողկապ» գերզմանոցի տարածքում` 200 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում` 2000 քմ խոտածածկ տարածք և 1000 քմ ցորենի հնձած արտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մսի կոմբինատի թաղամասի թիվ 128/91 տնակի մոտակայքում` 500 քմ, Արմավիրի մարզի Արագած գյուղում` 2000 քմ,

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը