Լրահոս

15.07.2015 23:19


Դժբախտ պատահար Մեծ Պառնի գյուղում

Դժբախտ պատահար Մեծ Պառնի գյուղում

Հուլիսի 15-ին, ժամը 16.26-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մազի Մեծ Պառնի գյուղի «Թռչկան» կոչվող հանդամասի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. «Բելոռուս T40» մակնիշի տրակտորը դեռևս չպարզաբանված հանգամանքներում շրջվել է, ինչից վարորդ Տ. Փ.-ը (ծնվ. 1981 թ.) հայտնվել է տրակտորի տակ և տեղում զոհվել. քաղաքացու դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացու դին դուրս է բերվել տրակտորի տակից:
Հրշեջ-փրկարարները քաղաքացի Տ. Փ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը