Լրահոս

16.07.2015 21:43


Բալահովիտում հրդեհ է բռնկվել

Բալահովիտում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 16-ին, ժամը 14.39-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք և կայանած ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.24-ին, մարվել՝ ժամը 15.36-ին:

Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը