Լրահոս

17.07.2015 11:41


Հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը հողի տակից զինամթերք է հայտնաբերել

Հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը հողի տակից զինամթերք է հայտնաբերել

Հուլիսի 15-ին՝ ժամը 08.40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա:
Մեկնած օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը