Լրահոս

17.07.2015 21:44


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 17-ին, ժամը 18.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 30-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հուլիսի 17-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակում քաղաքացիներն օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը