Լրահոս

18.07.2015 14:47


«ԳԱԶ-2410»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

«ԳԱԶ-2410»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հուլիսի 17-ին, ժամը 20.37-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին` նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում «ԳԱԶ-24» մակնիշի 42SL937 պետհամարանիշով (վարորդ` Ս. Կ., ծնվ. 1956թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ – փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ` Ա. Ա.-ը (ծնվ. 1959թ), Մ. Կ.-ը (ծնվ. 1989թ), Ս. Ժ.-ը (ծնվ. 2013թ) և Ա. Ժ.-ը (ծնվ. 2011թ) տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը