Լրահոս

18.07.2015 17:38


Հրացան և փամփուշտներ՝ խուզարկությամբ

Հրացան և փամփուշտներ՝ խուզարկությամբ

Հուլիսի 17-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Աշոցքի բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանակներում կատարած խուզարկությամբ 1964 թ. ծնված Հրանտիկ Մ.-ի տնից հայտնաբերել և առգրավել են «ԻԺ-27Մ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի` 10, 5.45 մմ տտրամաչափի 111 և 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը