Կարծիք

18.07.2015 14:30


Սահմանադրական հանրաքվեն ձախողվելու մեծ հնարավորություններ ունի

Սահմանադրական հանրաքվեն ձախողվելու մեծ հնարավորություններ ունի

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ քաղաքական, հասարակական ուժերի ու հանրության վերաբերմունքի առումով այս պահին կարելի է ուրվագծել հետեւյալ պատկերը.

Քաղաքական ուժերից (խոսքը հիմնական գործող ու որոշակի դերակատարություն, ակտիվություն ունեցող ուժեր մասին է) նախագծին կողմնակից են ՀՀԿ-ն՝ անվերապահորեն, եւ ՀՅԴ-ն՝ առայժմ ծամծմելով, բայց ենթադրելի է, որ հետագայում՝ միանշանակ: Առաջիկայում, հնարավոր է, այլ քաղաքական ուժեր եւս դրական արտահայտվեն՝ քաղաքական առեւտրի արդյունքում.... Քաղաքական դաշտի մյուս հիմնական դերակատարները դեմ են նախագծին, կամ չեն ողջունում...

Հասարակական ուժերի առավել ազդեցիկ ու գործուն մասը եւս դեմ է սահմանադրական նախագծին, խոսքը քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասի մասին է....

Հանրային տրամադրությունների առումով կարելի է արձանագրել, որ հանրության քաղաքականապես առավել ակտիվ ու գրագետ հատվածը բացասաբար է տրամադրված նախագծի հանդեպ, դա դիտարկելով որպես կամ որպես Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության ծրագիր, կամ տվյալ պահին երկրի համար անկարեւոր ձեռնարկ...

Հասարակության առավել մեծ ու ոչ ակտիվ հատվածը բացարձակապես անտարբեր է այդ փոփոխությունների նկատմամբ, առավել զգալի մասը թերեւս չի էլ լսել, որ նման բան են նախատեսում...

Քաղաքական ու հանրային տրամադրությունների նման վիճակում սահմանադրական հանրաքվեն ձախողվելու մեծ հնարավորություններ ունի....

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը