Լրահոս

20.07.2015 09:35


Ավտոլվացման կետում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում օձ է նկատվել

Ավտոլվացման կետում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում օձ է նկատվել

Հուլիսի 19-ին՝ ժամը 20.45-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում` ավտոլվացման կետում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի փոխանցման տուփի հատվածից օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 19-ին՝ ժամը 18.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում գտնվող գազալցակայանում կայանված ավտոմեքենայում, օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը