Լրահոս

20.07.2015 12:56


Լոռու մարզպետի որդու վրա կրակել էր Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում

Լոռու մարզպետի որդու վրա կրակել էր Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն, և հայտարարել, որ ստացել է սրունքների հրազենային վնասվածքներ:

Բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 02.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 2 փամփուշտով և հայտարարել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում ներկայացված ինքնաձիգից կրակել և անզգուշորեն վնասվածք է պատճառել Լևոն Ն.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի` Լևոն Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Կարեն Ե.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին:

Հիշեցնենք, որ Լևոն Ն.–ն Լուռու մարզպետի որդի Լևոն Նալբանդյանն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը