Լրահոս

20.07.2015 16:25


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 20-ին՝ ժամը 13.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցի թիվ 49 շենքի բակում` լողավազանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 20-ին՝ ժամը 11.08-ին, ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Թ.Մ.-ին պատկանող տան բակից բռնել են Լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը